Միացյալ Նահանգներ-Իրան բարձր մակարդակի բանակցությունների անցկացումը կախված է Թեհրանից. Դոնալդ Թրամփ
ՄիջազգայինՄիացյալ Նահանգներ-Իրան բարձր մակարդակի բանակցությունների անցկացման հնարավորությունը կախված է Թեհրանից: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը Թրամփը, մասնավորապես, գրել է. «Իրանի ու նրա տնտեսության վիճակը գնալով վատանում է եւ արագ տեմպերով: Կհանդիպեմ, թե ոչ, կարեւոր չէ: Ամեն ինչ կախված է նրանցից:
Հուլիսի 30-ին Թրամփը հայտարարել էր Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ առանց նախապայմանների հանդիպման պատրաստակամության մասին: Ավելի ուշ պետքարտուղար Պոմպեոն նշել էր, որ Սպիտակ տան ղեկավարի գաղափարը կողջունի, եթե Թեհրանն այդուհանդերձ իրականացնի որոշ նախնական պայմանավորվածություններ:
Հուլիսի 31-ին , սակայն, Պետքարտուղարության մամլո խոսնակը հստակեցրել էր, որ ամերիկյան դիվանագիտության ղեկավարը աջակցում է երկրի ղեկավարի առաջարկությանը, միեւնույն ժամանակ նշելով, որ առայժմ երկկողմ հանդիպումներ ու հեռախոսազրույցներ չեն նախանշվում:
Նախագահ Թրամփը օգոստոսի 1-ին կարծիք էր հայտնել, որ Թեհրանը տեսանելի ապագայում կցանկանա բանակցություններ սկսել Վաշինգտոնի հետ, միեւնույն ժամանակ, Թրամփը խոսել էր որեւէ կոնտակտից Իրանի հրաժարման հնարավոր սցենարի մասին: