Անապայում Հայաստանի քաղաքացի են սպանել (տեսանյութ)
TVԻնչպես գրում է «Կուբանսկիե նովոստի» կայքը՝ Անապայում Կալմիկիայի Հանրապետության 34-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի քաղաքացուն սպանելու համար:
Ըստ ՌԴ քննչական կոմիտեի երկրամասի քննչական վարչության տեղեկությունների՝ 36-ամյա տղամարդը Անապա էր մեկնել հանգստանալու:
2018 թվականի հուլիսի 30-ի երեկոյան, գտնվելով Վիտյազևո ավանում՝ հարբած վիճակում նա մոտեցել է 43-ամյա անծանոթ տղամարդուն, որը սրճարանի աշխատակիցներից էր եւ միս էր տապակում։
Խոսակցության ժամանակ նրանց միջև կոնֆլիկտ է ծագել։ Այն ժամանակ հանգստացողը վերցրել է դանակը եւ բազում հարվածներ հասցրել «հակառակորդի» մարմնի տարբեր մասերին։
Ստացած վնասվածքներից տուժողը տեղում մահացել է։