Կրեմլը մտադիր է Ղրիմը մշակութային կենտրոն դարձնել
ՄիջազգայինՌուսաստանի ամենահեղինակավոր պատկերասրահներում ցուցադրվող գլուխգործոցներից վեցը կտեղափոխվեն բռնակցված Ղրիմ թերակղզի, որտեղ կցուցադրվեն նոր կառուցվելիք մշակութային կենտրոնում, հայտնում է Reuters-ը:
Գործակալությունը մանրամասնում է, որ համապատասխան նախագիծն արդեն ներկայացվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Նախագծի շրջանակում ենթադրվում է Ղրիմի Սևաստոպոլ քաղաքում օպերայի և բալետի թատրոն, թանգարան, կինոթատրոն, պարի դպրոց կառուցել:
Նշվում է, որ նոր մշակութային կենտրոնի ստեղծման աշխատանքներում ներգրավված են Էրմիտաժի, Տրետյակովյան պատկերասրահները:
Նոր նախագծի նպատակն է Սևաստոպոլը մշակութային մայրաքաղաքի վերածելը:
Հիշեցնենք, որ ՌԴ Ղրիմը բռնակցել է 2014թ.: