Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
ՄիջազգայինԻնդոնեզական Բալի և Լոմբոկ զբոսաշրջային կղզիներում տեղի ունեցած 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից զոհերի թիվը հասել է 32-ի, տասնյակ մարդիկ տարբեր աստիճանի վիրավորանքներ են ստացել:
Ինչպես նշում է Reuters-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին, ավելի վաղ հաղորդվում էր 19 զոհի մասին: Հաղորդվում է, որ զոհերից ոմանք կղզու հյուսիսային, մյուսներն էլ արևմտյան հատվածի բնակիչներն են եղել:
Ականատեսները պատմել են, որ զբոսաշրջիկների շրջանում մեծ տարածում ունեցող Բալի կղզու վրա ցնցումներն անմիջապես զգացել են:
Ավելի վաղ հայտնել էինք, որ երկրաշարժից հետո հայտարարվել էր ցունամիի առաջացման վտանգ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Լոմբոկ կղզու հյուսիսային ափից 15 կմ հեռավորության վրա:
Ստորգետնյա ցնցումները զգացվել են մի քանի վայրկյան: Խուճապահար մարդիկ դուրս են վազել տներից, հյուրանոցներից ու ռեստորաններից:
Մի քանի վայրկյանում փողոցները լցվել են մարդկանցով: