Ի՞նչ անել, եթե ջերմաչափ եք կոտրել․ խորհուրդ, որը հազարավոր մարդկանց փրկել է դժբախտությունից
TVՍնդիկով լի ջերմաչափի կոտրվելը խնդիր է, որը խուճապ է առաջացնում նույնիսկ մեծահասակների մոտ։ Շատ մարդիկ չգիտեն ինչպես ճիշտ ձևով հավաքել թափված սնդիկը, որպեսզի չվնասեն իրենց և իրենց հարազատներին։
Այսօր ձեզ ենք ներկայացնում
այն գլխավոր կանոնները, որոնց պետք է հետևել՝ ջերմաչափի կոտրվելու դեպքում սնդիկային թունավորումից խուսափելու համար։
- Բոլորին հեռացրեք այն սենյակից, որտեղ կոտրվել է ջերմաչափը․ մի մոռացեք նաև ընտանի կենդանիների մասին։
-
- Օգտագործեք օդորակիչը՝ սենյակի ջերմաստիճանը մինչև 16 – 18 աստիճան իջեցնելու համար։
-
- Հնարավորինս հերմետիկ փակեք սենյակի դուռն ու բացեք այդտեղ եղած բոլոր պատուհանները։
-
- Համոզվեք, որ սնդիկի մասնիկները չեն մնացեք Ձեր ու Ձեր հարազատների հագուստի կամ կոշիկների վրա։
-
- Ռետինե ձեռնոցներ ու բժշկական դիմակ հագեք
-
- Փակվող ապակե տարրա պատրաստեք (հենց այնտեղ եք հավաքելու սնդիկը)։ Մի մոռացեք նախորոք այն ջրով լցնել։
-
- Ներկարկիչի կամ նման հարմարանքի միջոցով հավաքեք սնդիկը և լցրեք այն ջրով լի տարրայի մեջ։ Եթե հատակին մնան սնդիկի մանր մասնիկներ, դրանք հավաքեք սպունգի կամ խոնավ թղթի միջոցով։
-
Այս ամենից հետո պետք է երկու անգամ մանրակրկիտ կերպով լվացրեք հատակը սպիտակեցնող լուծույթով, որը քլոր է պարունակում։ 1 լիտր ջրի համար օգտագործեք 1 ճ․ գդ․ սպիտակեցնող հեղուկ։ Եվ հիշեք, որ սնդիկով լի տարրան ոչ մի դեպքում չի կարելի աղբամանը նետել․ այն պետք է հանձնել հատուկ կառույցների, որոնք մասնագիտանում են սնդիկի լիկվիդացման գործում։