ԱՄՆ-ի սենատորը փոխանցել է Դոնալդ Թրամփի նամակը Պուտինի աշխատակազմին
ՄիջազգայինԱՄՆ-ի սենատոր Ռենդ Փոլը փոխանցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատակազմին: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, սենատորը հայտնել է, որ նամակում կարևորվել է երկու երկրների հետագա համագործակցությունը տարբեր ոլորտներում, մասնավորապես ՝ ահաբեկչության դեմ պայքարում:
«Ես պատիվ եմ ունեցել փոխանցել նախագահ Թրամփի նամակը Պուտինի աշխատակազմին: Նամակում ընդգծվել է հետագա համագործակցության կարևորությունը տարբեր ոլորտներում, այդ թվում ՝նաև ահաբեկչության դեմ պայքարում, օրենսդրական ոլորտներում, ինչպես նաև մշակութային փոխանակման վերսկսումը»,- «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում գրել է Ռենդ Փոլը: