Կանադայում կապամոնտաժեն երկրի առաջին վարչապետի արձանն՝ ի նշան հնդկացիների հետ հաշտության
ՄիջազգայինԿանադայի Վիկտորիա քաղաքի (Բրիտանական Կոլումբիայի նահանգ) իշխանությունները որոշում են կայացրել ապամոնտաժել Կանադայի առաջին վարչապետ սըր Ջոն Մակդոնալդի (1815 – 1891) արձանն ի նշան երկրի բնիկ ժողովուրդների հետ հաշտության: Օգոստոսի 8-ին այս մասին հայտնել Է CTV հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հուշարձանը կանգնած Է քաղաքապետարանի մուտքի մոտ: «Բնիկ ժողովուրդների ներկայացուցիչների համար, որոնք գալիս են քաղաքապետարան եւ ավելի վաղ կարող Էին սովորել այսպես կոչված ռեզիդենտական դպրոցներում, այս արձանը կարող Է հիվանդագին գաղութային պատմության ֆիզիկական դրսեւորում ծառայել, որը նրանք կամ նրանց ընտանիքների անդամները կարող Էին զգալ իրենց վրա»,- պարզաբանել Է Վիկտորիայի քաղաքապետ Լիզա Հելփսը:
Նա հավելել Է, որ այս որոշումն ընդունվել Է Բրիտանական Կոլումբիայում ապրող հնդկացիական ցեղերի առաջնորդների հետ կոնսուլտացիաներից հետո: Հուշարձանը հանելու համար այժմ անհրաժեշտ Է քաղաքային խորհրդի վերջնական հաստատումը, բայց Հելփսը «չի կարող նույնիսկ պատկերացնել, որ այն կմերժվի», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: