Կարմիր խաչը նախազգուշացրել Է երաշտի պատճառով ԿԺԴՀ-ում սովի սպառնալիքի մասին
ՄիջազգայինԱնոմալ շոգ եղանակը, որը հաստատվել Է ԿԺԴՀ-ում, կարող Է երկրում հերթական պարենային ճգնաժամի պատճառ դառնալ եւ ամենից առաջ սպառնում Է երեխաների ու տարեց մարդկանց առողջությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նախազգուշացրել են Կարմիր Խաչի եւ Կարմիր Մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայում:
Հուլիսի սկզբից ԿԺԴՀ-ում անձրեւներ չեն եղել, իսկ օդի միջին ջերմաստիճանը կազմում Է ըստ Ցելսիուսի 39 աստիճան: Անձրեւներ են սպասվում միայն օգոստոսի կեսերին, մինչդեռ պարենային անվտանգության ցանկացած սպառնալիք լուրջ հետեւանքներ կունենա առանց այդ Էլ խոցելի բնակչության համար: Այդ մասին ասված Է կազմակերպության՝ օգոստոսի 10-ին տարածված մամուլի տեղեկագրում:
«Ներկայիս իրադրությունը դեռեւս չի կարելի դասակարգել որպես երաշտ, բայց բրինձը, եգիպտացորենը եւ մյուս ցանքերը ոչնչանում են դաշտերում, ինչը հղի Է բնակչության համար աղետալի հետեւանքներով»,-հաղորդագրության մեջբերվում Է Փհենյանում Ֆեդերացիայի ներկայացուցիչ Ջոզեֆ Մույամբոյի խոսքը:
Դրանում ասված Է, որ «դեռ մինչեւ ներկայիս ճգնաժամն ավելի քան 10 մլն մարդ, այսինքն՝ ԿԺԴՀ-ի բնակչության 40 տոկոսը, հումանիտար օգնության կարիք ուներ, հաղորդել Է «Ինտերֆեքս» գործակալությունը: