ՌԴ ԱԳՆ–ն հայտարարել է ԱՄՆ պատժամիջոցներին պատասխան միջոցներ պատրաստելու մասին
ՄիջազգայինՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան ԱՄՆ պատժամիջոցներին պատասխան միջոցներ է պատրաստում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Զախարովայի կարծիքով՝ Մոսկվան ստիպված է եղել այդ քայլին գնալ՝ երկկողմ հարաբերությունները բարելավելու եւ դրանք «փակուղուց» դուրս հանելու միջոցների շուրջ աշխատելու փոխարեն։
Նա նշել է, որ Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է քաղաքական, ֆինանսական եւ տնտեսական ընդլայնում։
Օգոստոսի 8-ին ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ պատրաստվում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել։ Վաշինգթոնի կարծիքով՝ Մոսկվան խախտել է միջազգային իրավունքը բրիտանական Սոլսբերի քաղաքում «Նովիչոկ» թունավոր միջոցը կիրառելով։