Անկարան դիմակայելու է ԱՄՆ-ի կողմից եկող սպառնալիքներին. Էրդողան
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան դիմակայելու է ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի գործի ֆոնին ԱՄՆ-ի կողմից եկող սպառնալիքներին: Վերջինս թուրքական իշխանությունների կողմից ձերբակալվել է 2016 թվականին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին:
«Մենք գործելու ենք համաձայն օրենքի, ինչ վերաբերում է իրենց սպառնալիքներին, ապա թող չնեղանան: Մենք կկանգնենք այն տեղում, որտեղ ընկել ենք, իմ ազգը կանգնած է իր ոտքերի վրա…: Դիմում եմ ԱՄՆ-ին, ափսոս, որ դուք փոխում եք ՆԱՏՕ-ի ձեր ռազմավարական գործընկերոջը ինչ-որ հոգևորականով»,-ասել է Էրդողանը:
Թուրքիայի առաջնորդը ավելացրել է, որ Թուրքիային սպառնում են, սակայն իր ազգից դժվար է ստանալ որևէ բան այդ ճանապարհով:
Թուրք-ամերիկյան հարաբերությունները վերջին շրջանում սրվել են, այդ թվում ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի գործի պատճառով: Նախորդ շաբաթ ԱՄՆ արտաքին գերատեսչությունը թուրք որոշ պաշտոնյաների նկատմամբ՝ «մեղադրելով նրան մարդու իրավունքների լուրջ խախտումների համար»: