Սիեթլում ինքնաթիռ առեւանգած աշխատակիցը անցել է անվտանգության բոլոր ստուգումները
ՄիջազգայինHorizon Air ավիաընկերության աշխատակիցը, ով Սիեթլի օդանավակայանում ինքնաթիռ է առեւանգել, անցել է անվտանգության բոլոր ստուգումները եւ օդանավի մոտ գտնվելու թույլտվություն է ստացել: Այս մասին շաբաթ մամուլի ասուլիսում հայտարարել է Alaska Air Group ընկերության, որին պատկանում է ավիափոխադրողը, գլխավոր տնօրեն Բրեդ Թիլդենը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նա հաստատել է, որ 29-ամյա առեւանգողը եղել է Horizon Air-ի անձնակազմի կազմում, որը պատասխանատու է, մասնավորապես, ինքնաթիռի բեռների փոխադրման համար:
Թիլդենի խոսքով, տղամարդը անցել է անվտանգության բոլոր անհրաժեշտ ստուգումները, «ունեցել է գոտի մուտք գործելու օրինական եւ բոլոր անհրաժեշտ թույլտվությունները»: Այսպիսով, նա նշել է, որ անվտանգության կարգը չի խախտվել: