Վենեսուելայի նախագահը հայտնել է, որ Կոլումբիայի նախկին ղեկավարն է հրամայել իր դեմ մահափորձ իրականացնել (ֆոտո)
ՄիջազգայինՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ Կոլումբիայի նախկին ղեկավար Խուան Մանուել Սանտոսն է հրամայել օգոստոսի 4-ին իր դեմ մահափորձ իրականացնել: Այս մասին նա ասել է պետական հեռուստատեսության եթերում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Իմ քաղաքական եւ ֆիզիկական սպանությունը նախապատրաստվել է Բոգոտայում Կասա դե Նարինիո նախագահական պալատում: Խուան Մանուել Սանտոսը վենեսուելական աջ թեւի ընդդիմադիր քաղաքական գործիչների օգնությամբ հրամայել է ինձ սպանել: Դրանում փոքր-ինչ կասկած չունեմ»,- հայտարարել է Մադուրոն:
Նրա կարծիքով՝ Կոլումբիայի նախկին ղեկավարը գործել է Վենեսուելայի Ազգային ասամբլեայի (խորհրդարան) ընդդիմադիր անդամ Խուլիո Բորխեսի հետ, որը «ստացել է հրամանը, ռեսուրսները, նյութատեխնիկական մատակարարումը, աջակցությունը եւ ծրագիրը: Բորխեսն այն մարդն է, որ կրում է նախագահի սպանության հետ կապված պատմության պատասխանատվությունը»,- հավելել է Մադուրոն:
Մադուրոն շեշտել է, որ «Վենեսուելայի քաղաքական մշակույթին անհարիր է իր քաղաքական հակառակորդին բռության միջոցով վերացնելը»: