Չինաստանի ափերին մոտեցող «Յագի» թայֆունի հետևանքով երկրում հայտարարվել է վտանգի «նարնջագույն» աստիճան
ՄիջազգայինՉինաստանի ափերին մոտեցող «Յագի» թայֆունի հետևանքով երկրում հայտարարվել է վտանգի բարձրացված՝ «նարնջագույն» աստիճան, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը։
Հատկանշական է, որ «Յագի»-ն այս տարվա արդեն 14-րդ թայֆունն է, որ պատուհասում է Չինաստանին։ Սպասվում է, որ թայֆունն այս անգամ կհասնի արևելյան Չժեցզյան նահանգի Տայչժոու և Վենչժոու քաղաքներին։
Ծովային բարձր ալիքների ու սաստիկ քամու պատճառով վտանգի տակ են նաև Շանդուն, Ֆուցզյան, Ցզյանսու նահանգները։
Ջրհեղեղների, թայֆունների ու երաշտների դեմ պայքարի՝ Չժենցզյան նահանգի վարչությունից տեղեկացրել են, որ ստեղծված իրավիճակից ելնելով իշխանությունները ստիպված են եղել կազմակերպել 135 000 բնակչի շտապ տարհանում 9 տարբեր քաղաքներից։
Պատրաստության են բերվել նաև փրկարարական նավերը, հազարավոր ձկնորսական լաստանավեր ու խոշոր նավեր ետ են վերադարձել նավահանգիստներ։