Հունաստանի Էվբեյա կղզում հուժկու հրդեհ է բռնկվել, մարման աշխատանքներին մասնակցում են հարյուրավոր փրկարարներ
ՄիջազգայինՀունաստանի Էվբեյա կղզում հուժկու հրդեհ է բռնկվել, այս մասին հաղորդում է Հունաստանի գլխավոր հրշեջ-փրկարարական ծառայությունը, փոխանցում է Skai հեռուստաալիքը։
Հայտնի է, որ հրդեհը սկիզբ է առել Խալդիկա քաղաքից քիչ հյուսիս՝ Կոնդոդեսպոտի գյուղին մոտ տարածքում։ Հրդեհի արագ տարածմանը նպաստում է ուժեղ քամին և շոգ եղանակը։ Վերոնշյալ տարածքում օդի ջերմաստիճանը հասնում է 30-ի։
Հրդեհի մարման աշխատանքներին այժմ մասնակցում են 210 հրշեջ-փրկարարներ՝ օգտագործելով 57 մեքենա, 6 ինքնաթիռ ու 5 ուղղաթիռ։
Տեղի իշխանությունները կարգադրել են շտապ տարհանել բնակիչներին երկու բնակավայրից, թեև նշում են, որ մարդկանց կյանքին ներկա պահին վտանգ չի սպառնում։
Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին Հունաստանում՝ Աթենքից արևմուտք ընկած հատվածում, զանգվածային անտառային հրդեհ է բռնկվել, որի պատճառով մարդիկ ստիպված են եղել փախչել տներից:
Հրդեհը բռնկվել է հունական մայրաքաղաքից 55 կմ արևմուտք ընկած շրջանում: Կրակից բարձրացող ծխի ամպերը տեսանելի են եղել Աթենքի Ակրոպոլիսի և Պարթենոնի տաճարի վերևում:
Հրդեհների հետևանքով մահացել էր 93 մարդ։