Դաղստանում ավելի քան 50 երեխա Է հոսպիտալացվել մարզական ճամբարում թունավորվելու հետեւանքով
ՄիջազգայինԴաղստանում աղիքային վարակով ավելի քան 50 երեխա Է հոսպիտալացվել մարզական ճամբարում թունավորվելու հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել Է իրազեկ մի աղբյուր:
«Նախնական տեղեկատվության համաձայն՝ Խուչադա բնակավայրի Շամիլի շրջանում հաղորդում Է ստացվել զանգվածային թունավորման մասին, ընդամենը սուր աղիքային վարակով տեղի հիվանդանոց Է դիմել 73 երեխա»,- ասել Է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ բժիշկների զննումից հետո հոսպիտալացվել Է 54 երեխա:
Ընդամենը պատահարի պահին ճամբարում հանգստանում Էր 90 երեխա, հավելել Է աղբյուրը: