Մակրոնը հավաստիացրել է Էրդողանին, որ Ֆրանսիան Թուրքիայի կայունության կողմնակից է
ՄիջազգայինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի գլխավոր թեման է եղել Թուրքիայի ֆինանսա-տնտեսական դրությունը:
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում են Ելիսեյան պալատից:
« Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ: Զրույցը վերաբերել է Թուրքիայի տնտեսական և ֆինանսական դրությանը: Մակրոնը հիշեցրել է Եվրամիության տնտեսական և շուկայական ամուր կապերը Թուրքիայի հետ և ընդգծել, որ կողմնակից է Թուրքիայի կայունությանը և բարգավաճմանը՝ հավաստիացնելով, որ Ֆրանսիան կաջակցի այդ ուղղությամբ»,- ասված է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ: