Google-ի աշխատակիցները բողոքում են Չինաստանի համար որոնողական համակարգի գրաքննվող տարբերակի գործարկման դեմ
ՄիջազգայինԱմերիկյան Google ընկերության ավելի քան հազար աշխատակիցներ ստորագրել են նամակ, որտեղ իրենց բողոքն են արտահայտել Չինաստանի համար որոնողական համակարգի գրաքննվող տարբերակի գործարկման դեմ, հաղորդում է Gizmodo-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կորպորացիան մտադիր է Չինաստանում սկսել Dragonfly անվանումով որոնողական համակարգի գրաքննվող տարբերակը: Ենթադրվում է, որ չինական Google-ը տեղական իշխանությունների քաղաքականության համաձայն արգելափակելու է կայքերը եւ որոնման հարցումները:
«Մեզ ավելի շատ թափանցիկություն է պետք, տեղ սեղանի շուրջ եւ հստակ եւ բաց գործընթացների հանձնառություն. Google-ի աշխատակիցները պետք է իմանան, թե ինչ են ստեղծում», - ասվում է նամակում:
Բացի այդ, նամակում մտահոգություն է հայտնվում բարոյական եւ էթիկական խնդիրների առումով, որոնք կառաջանան, երբ ընկերությունը վերադարձվի Չինաստանին:
8 տարի առաջ կորպորացիան հեռացել էր չինական շուկայից քաղաքական ասպեկտների, մասնավորապես գրաքննության պատճառով:
«Dragonfly» նախագիծը ընկերությունը սկսել է անցյալ տարվա գարնանից: Այժմ Google-ի որոնողական համակարգը չինացիների համար արգելափակված է «Ոսկե վահան» կառավարական նախագծի պայմաններով: «Ոսկե վահանը» արգելափակում է մարդու իրավունքներին, ժողովրդավարությանը, կրոնին եւ խաղաղ բողոքներին վերաբերող նյութերը: