Վերջին օրերին շուրջ 140 փախստական է Լիբանանից վերադարձել Սիրիա
ՄիջազգայինՎերջին օրերին Լիբանանից շուրջ 140 փախստական է վերադարձել Սիրիա: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի »-ն՝ վկայակոչելով Փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնի տեղեկագիրը:
«Վերջին օրերի ընթացքում «Ջեյդեթ Յաբուս» և «Էլ Քուսայր» անցակետերով Լիբանանից Սիրիա է վերադարձել 136 փախստական (40 կին, 73 երեխա)»,- ասված է փաստաթղթում:
Բացի այդ, անցնող օրերին ընթացքում Սիրիայում իր հիմնական բնակության վայր է վերադարձել 297 քաղաքացի: Տեղեկագրում նաև ասված է, որ Ա. Կադիրովի անվան հիմնադրամը բարեգործական ակցիա է իրականացրել, որի ընթացքում Դամասկոսի նահանգում գտնվող փախստականների «Խիրջիլա» ճամբարում 600 ձեռք հագուստ է բաժանվել:
Փաստաթղթում նշվում է, որ Սիրիայի Արաբական Հանրապետության ինժեներական ստորաբաժանումները շարունակում են Սիրիայի տարածքի ականազերծումը: Մասնավորապես՝ վերջին օրվա ընթացքում Հոմսի նահանգում 4 հա տարածություն, 3 շինություն և 1 կմ ճանապարհ է ականազերծվել:
«Հայտնաբերվել և ոչնչացվել է պայթյունավտանգ 68 առարկա, այդ թվում՝ 11 ինքնաշեն պայթուցիկ սարք»,- ասված է փաստաթղթում: