Ջենովայում կամուրջը սպասարկող ընկերությունը պարտավորվել է վերականգնել այն
ՄիջազգայինAutostrade per l'Italia ընկերությունը, որը սպասարկում է Ջենովայի մոտակա Մորանդի կամուրջը, որի փլուզման հետեւանքով մահացել էր 43 մարդ, պարտավորվել է վերականգնել այն, հաղորդում է Reuters-ը:
Ըստ գործակալության ընկերությունը մոտ 500 եվրո է հատկացրել փլուզման հետեւանքների վերացման համար: Ընկերության ղեկավար Ջովաննի Կաստելուչիի խոսքով, նոր կամուրջը կկառուցվի այդ միջոցների օգտագործմամբ:
Երեքշաբթի առավոտյան Ջենովա քաղաքի մոտակայքում փլուզվել էր կամուրջի երկար հատվածը, որով անցնում է A10 արագընթաց մայրուղին: Դեպքի ժամանակ կամուրջի վրա 30 մարդատար մեքենա եւ երեք բեռնատար կար: Մոտ 5 մարդ դեռեւս անհետ կորած է համարվում: