Սիրիայում գնդակոծության հետևանքով զինծառայող է զոհվել
ՄիջազգայինՍիրիայի Համա և Լաթաքիա նահանգներում, ինչպես նաև Հալեպ քաղաքի մի շարք շրջաններում վերջին մեկ օրում տեղի ունեցած ռմբակոծության հետևանքով սիրիացի զինծառայող է զոհվել, ևս 4-ը վիրավորվել են:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնին, մեկ օրում գնդակոծության են ենթարկվել Լաթաքիայի Ռաշա Նահշեբա, Ջուբ Էլ Մգարա, Իկկո, Աքչ-Բայեր, Սաֆսաֆա բնակավայրերը, Համա նահանգում տեղակայված կառավարական դիրքերը, ինչպես նաև Հալեպի Հան-էլ-Ասալ, Մաքանիս-Դուվայրի շրջանները:
Բացի այդ, նշվում է, որ Սիրիայի հարավարևմտյան շրջանում նախկին անօրինական զորամիավորման գրոհայինները հանձնել են հետևակի մեկ զրահամեքենա, մեկ գնդացիր, երկու ինքնաշեն հրացան, 30 ական, ինչպես նաև 3 տոննա տարբեր տեսակի և տրամաչափի զինամթերք: