Շվեյցարիայի իշխանությունները հրաժարվել են քաղաքացիություն շնորհել մահմեդական զույգին ձեռքսեղմումից հրաժարվելու համար
ՄիջազգայինՇվեյցարիայի իշխանությունները հրաժարվել են քաղաքացիություն շնորհել մահմեդական զույգին այն բանից հետո, երբ նրանք հրաժարվել են սեղմել հակառակ սեռի ներկայացուցիչների ձեռքը, հայտնում է BBC-ն։
Շվեյցարացի պաշտոնյաներն իրենց որոշումը բացատրել են ինտեգրվելու եւ գենդերային հավասարությունը հարգելու զույգի անկարողությամբ:
Շվեյցարիայի իշխանությունները հայտարարել են, որ երկրի քաղաքացիություն ստանալու ցանկություն ունեցող օտարերկրացիները պետք է լավ ինտեգրվեն շվեյցարական հասարակությանը եւ Շվեյցարիայի, նրա ինստիտուտների եւ կարգուկանոնի հետ կապվածություն ցույց տան: