Մեքսիկայում հետաքննում են 100-ից ավելի ծովային կրիաների սատկելու դեպքերը
ՄիջազգայինՄեքսիկայի բնապահպանական մարմինները հետաքննում են 100-ից ավելի ծովային կրիաների սատկելու դեպքերը, փոխանցում է AP-ն։ Այս կրիաները անհետացման վտանգի առաջ են կանգնած։
Շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը հայտնել է, որ Պլայա դե Պուերտո Արիստայում հուլիսի 24-ից օգոստոսի 13-ը հայտնաբերվել են 102 ձիթապտղային կրիաներ, վեց բիսա ծովային կրիաներ եւ 5 կանաչ կրիաներ Գալապագոսյան կղզիներից։
Իշխանությունները ստուգում են ջուրը, որ հասկանան կենդանիների սատկելու հնարավոր պատճառները։ Նրանք կասկածում են, որ նրանց սատկելու պատճառ կարող էին լինել շնձահեղձությունը, ձկնորսական կարթերը կամ ջրիմուռների թունավոր ծաղիկները։