Պաղեստինը կվերանայի Իսրայելի հետ կնքված բոլոր համաձայնագրերը
ՄիջազգայինՊաղեստինցիները ակտիվացնում են հակաիսրայելական ելույթները։ Այս մասին հայտարարել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա ելույթվ հանդես է եկել Պաղեստինի ազատագրման կազմակերպության կենտրոնական խորհրդի 29-րդ նստաշրջանի փակմանը Ռամալայում։
«Կարեւոր է շարունակել ժողովրդական ելույթները, որ աշխարհը լսի Պաղեստինի ժողովրդի ձայնը։ Սա անհրաժեշտ է հատկապես այսօր, երբ պաղեստինցիների ազգային հարցը վտանգի մեջ է եւ ամեն կողմից թշնամական հարձակումների է ենթարկվում»,-նշել է նա։
Աբասը զգուշացրել է, որ «պաղեստինցիները կվերանայեն Իսրայելի հետ բոլոր համաձայնագրերը` նրա կողմից նախկինում կնքված համաձայնագրերը կատարելուց հրաժարվելու պատճառով»:
Նա նաեւ նշել է, որ կշարունակի բոյկոտել ԱՄն վարչակազմի հետ կապերը, քանի դեռ Վաշինգթոնը չի վերանայել ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու որոշումը։