Իրանը օգոստոսի 22-ին նոր կործանիչ կներկայացնի
ՄիջազգայինԻրանը օգոստոսի 22-ին՝ Ռազմական արդյունաբերության ազգային օրը կներկայացնի նոր կործանիչ, հայտնել է ԻԻՀ պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ամիր Խաթամին, փոխանցում է Tasnim-ը։
Նրա խոսքով՝ նոր ռազմական ինքնաթիռը կօգտագործվի զինված ուժերին մարտական եւ օդային աջակցություն ցուցաբերելու համար։ Կործանիչն անցել է բոլոր փորձարկումներն ու առաջին թռիչքը կիրականացնի Ռազմական արդյունաբերության ազգային օրը, կներկայացվեն ինքնաթիռի բնութագրիչները։