Լավրովն ու Չավուշօղլուն մոտ օրերս կբանակցեն սիրիական Իդլիբում ստեղծված իրավիճակի շուրջ
ՄիջազգայինՌուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ սիրիական Իդլիբում իրավիճակի կարգավորման վերաբերյալ իրենք որոշակի պայմանավորվածությունների են եկել Թուրքիայի հետ և հույս ունեն շարունակել բանակցություններն այդ ուղղությամբ, գրում է ТАСС գործակալությունը։
«Երբ մեր թուրք գործընկերներն այս տարածքում 12 դիտակետ հիմնեցին՝ իրավիճակը քիչ թե շատ կարգավորվեց։ Սակայն որոշ ժամանակ անց «Ջեբհաթ ան Նուսրան» սկսեց այս տարածքում հրետակոծել թե՛ սիրիական բանակի դիրքերը, թե՛ Հմեյմիմում ռուսական ավիաբազան, դրան պետք է վերջ դրվի», - ասել է Լավրովը։
Նա հույս է հայտնել, որ մոտ օրերս կշարունակի թեմայի շուրջ բանակցություններն իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ և նրանք կգան հստակ համաձայնության։