Apple-ը խելացի ժամացույցների վեց նոր մոդել է գրանցել
ՄիջազգայինApple ընկերությունը Apple Watch խելացի ժամացույցների վեց նոր մոդել է գրանցել: Այս մասին հաղորդում է Life-ը՝ վկայակոչելով Consomac-ը:
Ընկերությունը սերտիֆիկատներ է ստացել A1977, A1978, A1975, A1976, A2007 եւ A2008 մոդելների համար: Աքսեսուարների բնութագրերի եւ առանձնահատկությունների մասին ոչինչ չի հաղորդվում:
Նոր սարքերի շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերին: Ընկերությունը կցուցադրի նոր սերնդի Apple Watch Series 4-ը: Ամենայն հավանականությամբ, խելացի ժամացույցները կթողարկվեն երեք տարբերակով, որոնցից մեկը նաեւ բջջային ցանցի հնարավորություն կունենա:
Հիշեցնենք, որ նախորդ սերնդի խելացի ժամացույցները թողարկվում էին առնվազն երկու տարբերակով: Դրանք միմյանցից տարբերվում էին էկրանի չափով: