Սալվադորը խզել Է դիվանագիտական կապերը Թայվանի հետ
ՄիջազգայինՍալվադորի կառավարությունը հայտարարել Է Չինաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին՝ խզելով պաշտոնական կապերը Թայվանի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Օգոստոսի 21-ի առավոտյան Պեկինում ՉԺՀ-ի ԱԳ նախարարության ղեկավար Վան Ին եւ Սալվադորի արտաքին գործերի նախարար Կառլոս Կաստանեդան համատեղ կոմյունիկե են ստորագրել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության եւ Էլ Սալվադորի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ:
Սալվադորը դարձել Է երրորդ երկիրը, որը վերջին մի քանի ամսվա ընթացքում խզել Է հարաբերությունները Թայվանի հետ: Ավելի վաղ Դոմինիկյան Հանրապետությունը եւ Բուրկինա Ֆասոն համապատասխանաբար մայիսի 1-ին եւ 24-ին հայտարարել են համանման որոշման մասին: Այս պահին աշխարհում մնացել Է սոսկ 17 պետություն, որոնք պաշտոնական կապեր ունեն Թայվանի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: