ՄԱԳԱՏԷ-ն ԿԺԴՀ-ի միջուկազերծման նշաններ չի տեսնում. AFP
ՄիջազգայինԱտոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) անհանգստություն Է հայտնում այն առնչությամբ, որ ԿԺԴՀ-ն շարունակում Է մշակումները միջուկային ոլորտում՝ չնայած երկրի բարձրագույն ղեկավարության խոստումներին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է կազմակերպության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի զեկույցում, որից քաղվածքներ Է հրապարակում AFP-ն:
«ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրի շարունակումը եւ զարգացումը լուրջ մտահոգություն են հարուցում»,- մեջբերում Է անում գործակալությունն Ամանոյի խոսքից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: