ՌԴ-ի նկատմամբ ցանկացած հավելյալ միջոցներ պետք է ձեռնարկի ԵՄ-ի խորհուրդը. Եվրահանձնաժողով
ՄիջազգայինՌուսաստանի նկատմամբ բոլոր լրացուցիչ միջոցները պետք Է միաձայն ընդունեն Եվրամիության երկրները: Այդ մասին օգոստոսի 21-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը՝ մեկնաբանելով Սոլսբերիի միջադեպի պատճառով Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու Մեծ Բրիտանիայի կոչի վերաբերյալ հաղորդագրությունները:
«Մենք արդեն ունենք Ռուսաստանի նկատմամբ սահմանված խիստ միջոցներ,-ասել Է նա:- Լրացուցիչ բոլոր միջոցները պետք Է ձեռնարկի ԵՄ-ի խորհուրդը»:
Ինչպես ավելի վաղ հայտնել Է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը, Լոնդոնը կոչ Է անում Եվրամիությանը՝ ապահովել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների համապարփակ փաթեթի կատարումը: Այդ մասին ասված Է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթի ճառի տեքստում, որով նա օգոստոսի 21-ին հանդես Է գալու Վաշինգտոնի Խաղաղության ինստիտուտում: