Թրամփի զինակից Փոլ Մանաֆորտին մեղավոր ճանաչեցին մեղադրանքի ութ կետով
Միջազգային Նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտը մեղավոր Է ճանաչվել հարկերի պարտակչության եւ ֆինանսական խարդախության մեջ: Երդվյալների ժյուրին դատավարության ժամանակ այս վճիռն Է կայացրել Մանաֆորտի նկատմամբ. նա մեղադրվում Է մեղադրանքի՝ իրեն առաջադրված 18 կետերից ութով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Վճռին համապատասխան Մանաֆորտին սպառնում Է երկարատեւ բանտարկություն, դատարանը դատավճիռը կկայացնի ավելի ուշ:
Մանաֆորտի ֆինանսական խախտումներն ու մեքենայությունները բացահայտվել են Թրամփի նախընտրական արշավում «ռուսական հետքի» հետաքննության ընթացքում, որը կատարել Է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը:
Վիճռի հրապարակումից հետո Թրամփը լրագրողներին հայտարարել Է, որ Մանաֆորտին լավ մարդ Է համարում եւ ցավում Է նրա համար:
Միեւնույն ժամանակ նա ընդգծել Է, որ Մանաֆորտի գործը ոչ մի կերպ կապված չԷ «Ռուսաստանի եւ իր նախընտրական շտաբի «նախահամաձայնության» հետ», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: