Ջրարկվել է հեղուկացված բնական գազով աշխատող աշխարհում առաջին կրուիզային նավը
ՄիջազգայինՀեղուկացված բնական գազով (ՀԲԳ) աշխատող աշխարհում առաջին կրուիզային նավն օգոստոսի 21-ին դուրս Է եկել գերմանական Պապենբուրգի նավաշինարանից:
Այդ մասին հայտնել Է Deutsche Welle-ն: 337 մետր երկարությամբ AIDAnova նավն ունի 2,6 հազարից ավելի նավախուց: Նավն առաջին շրջագայությանը դեկտեմբերի 2-ին կուղեւորվի Համբուրգից: Կրուիզային նավերի Aida օպերատորը պատվիրել Է երեք նավի կառուցում, որոնք որպես վառելիք օգտագործելու են ՀԲԳ-ն:
Ընկերության տեղեկատվության համաձայն, նա այդ նախագծում ներդրել Է ավելի քան 3 մլրդ եվրո, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը: