ԻՊ-ն ստանձնել Է Փարիզի արվարձանում կատարված հարձակման պատասխանատվությունը. Reuters
Միջազգային«Իսլամական պետություն» խմբավորումն ստանձնել Է օգոստոսի 23-ին Փարիզի արվարձանում մարդկանց վրա կատարված հարձակման պատասխանատվությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters-ը:
Գործակալությունը նշում Է, որ ԻՊ-ն իր հայտարարության մեջ ոչ մի ապացույց չի բերում, որ հարձակվողն իրապես կապված Է եղել այդ խմբավորման հետ: Օգոստոսի 23-ի առավոտյան մեծ դանակով զինված տղամարդը, իսլամական կարգախոսներ բացականչելով, մարդկանց վրա հարձակում Է կատարել Տրապ քաղաքի (Փարիզից հարավ-արեւմուտք ընկած Իվելինի դեպարտամենտ) Կամիլլա Կլոդել փողոցում:
Ըստ վերջին տվյալների, հարձակման հետեւանքով զոհվել Է երկու մարդ: Ավելի վաղ հաղորդվել Էր մեկ զոհվածի եւ երկու վիրավորների մասին: ԶԼՄ-ները նշում են, որ կարգի պահապանները վնասազերծել են հարձակվողին: BFN TV-ի տեղեկատվությամբ՝ հարձակվողը 1982 թվականին ծնված տղամարդ Է, ավելի վաղ նա դատապարտված Է եղել ահաբեկչությունն արդարացնելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: