«Բրիտանական ավիաուղիներ» ընկերությունը դադարեցնում է չվերթները Լոնդոնի և Թեհրանի միջև
Միջազգային«Բրիտանական ավիաուղիներ» ընկերությունը հինգշաբթի հայտարարել է, որ դադարեցնում է Լոնդոնի և Թեհրանի միջև իրականացվող չվերթները, քանի որ դրանք կոմերցիոն առումով շահավետ չեն:
Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հիշեցնելով, որ տվյալ երթուղու գործունեությունը վերականգնվել էր 2015 թվականին արևմտյան երկրների և Իրանի միջև կնքված համաձայնագրից հետո, որի համաձայն վերացվում էին Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները:
Երեք ամիս առաջ, այնուամենայնիվ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դուրս է գալիս Իրանի հետ կնքած պայմանագրից և պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել երկրի նկատմամբ:
«Բրիտանական ավիաուղիները», որը պատկանում է իսպանական IAG ընկերությանը, հայտարարել է,
որ իր վերջին ելքային թռիչքը Լոնդոնից Թեհրան կիրականացնի դեկտեմբերի 22-ին, իսկ վերջին մուտքային չվերթը Թեհրանից՝ սեպտեմբերի 23-ին: