Թրամփը ցանկանում է ևս մեկ անգամ հանդիպել Կիմ Չեն Ընին
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ նոր հանդիպում կունենա Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին ամերիկացի առաջնորդը գրել է իր թվիթերյան էջում:
Այդ հաղորդագրությունից առաջ Թրամփը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Մայք Պոմպեոյին հանձնարարել է չեղարկել իր այցը Հյուսիսային Կորեա:
«Կցանկանայի ամենաջերմ բարեմաղթանքներն ու հարգանքներս ուղարկել նախագահ Կիմին: Անհամբերությամբ սպասում եմ շուտափույթ հանդիպման նրա հետ», - գրել է Թրամփը:
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի առաջին հանդիպումը կայացել է հունիսի 12-ին Սինգապուրում: Հանդիպման ժամանակ առաջնորդները պայմանավորվածություն են ձեռք բերել Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացման մասին: