Շուրջ 200 փախստական մեկ օրում Լիբանանից վերադարձել է Սիրիա
ՄիջազգայինՎերջին մեկ օրում շուրջ 200 սիրիացի իրենց տներն են վերադարձել Լիբանանից: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Փախստականների տեղաբաշխման կենտրոնի սիրիական բաժնի ներկայացուցիչ Սամեր Արնուսը:
Ուրբաթ Դամասկոսում կայացել է Փախստականների տեղաբաշխման ռուսական կենտրոնի և Փախստականների վերադարձի համակարգման սիրիական հանձնաժողովի հերթական նիստը:
Արնուսի խոսքով՝ վերջին մեկ օրում Լիբանանից Սիրիա անցակետերով 189 մարդ է վերադարձել: Բացի այդ, նա հայտնել է, որ Արևելյան Ղուտա շրջանում մշտական բնակության վայրեր է վերադարձել 623 մարդ:
Նրա խոսքով՝ մեկ օրում Սիրիայում ականազերծվել է 4 հեկտար տարածություն, 10 շենք և մեկ կմ երկարությամբ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացվել է 51 պայթյունավտանգ առարկա, այդ թվում՝ 23 ինքնաշեն պայթուցիկ սարք: