2017 թվականին Նիդերլանդներում 19 միլիարդ եվրոյի սինթետիկ թմրանյութեր են արտադրվել
Միջազգային2017 թվականին Նիդերլանդներում արտադրված սինթետիկ թմրանյութերի շուկայական գինը կազմում է 19 միլիարդ եվրո: Այս մասին հաղորդվում է Ապելդորնում ոստիկանության ակադեմիայի զեկույցում, հաղորդում է DW-ն:
Փորձագետների կարծիքով, այդ գումարից մինչեւ 5 միլիարդ եվրոն արտադրողներին է բաժին հասնում:
Նիդերլանդները առաջատար դիրք են զբաղեցնում էքստազի եւ ամֆետամինի արտադրության շուկայում: Դա հիմնականում կապված է երկրի լավ ենթակառուցվածքի, այս թմրամիջոցների նկատմամբ համեմատաբար հանդուրժողական վերաբերմունքի, ինչպես նաեւ թմրամիջոցների դեմ պայքարում մասնագիտացված ոստիկանների ոչ բավարար թվով:
Միեւնույն ժամանակ Նիդերլանդների Անվտանգության եւ արդարադատության նախարար Ֆերդինանդ Գրապերխաուսը փաստաթղթում պարունակվող տվյալները «ցնցող» է անվանել: Նրա խոսքով կառավարությունը որոշել է ավելի շատ միջոցներ հատկացնել թմրանյութերի արտադրողների վարկանիշում երկրի «խայտառակ դիրքն» ուղղելու համար: