Սենատոր Ջոն Մաքքեյնն աջակցություն էր հայտնել Արցախի ազատությանը. ANCA
ՄիջազգայինԱմերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) իր ֆեյսբուքյան էջում խորին ցավակցություն է հայտնել ԱՄՆ սենատոր Ջոն Մաքքեյնի մահվան կապակցությամբ:
«Ջոն Մաքքեյնին կհիշենք որպես հայրենասեր սենատորի, ով 1988-1994 թվականների ազատագրական պատերազմի ժամանակ իր աջակցությունն է հայտնել Արցախի ազատությանը, Հայոց ցեղասպանության փոխհատուցման կոմնակիցն է եղել և աներկբա դատապարտել է Թուրքիայի նախագահ Էրդողանի իրականացրած ճնշմանը երկրի ներսում և ագրեսիան երկրից դուրս` ներառյալ Վաշինգթոնի փողոցներում»,- ասված է հանձնախմբի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը (Արիզոնա նահանգ), ում մոտ ուղեղի քաղցկեղ էր ախտորոշվել, 2018 թվականի օգոստոսի 25-ին ժամը 16:28-ին մահացել է 81 տարեկանում: