Հնդկաստանի կառավարությունը հավանություն է տվել ռազմածովային ուժերի համար 135 ուղղաթիռների ձեռքբերման գործարքներին
ՄիջազգայինՀնդկաստանի կառավարությունը կիրակի օրը հավանություն է տվել իր ռազմածովային ուժերի համար 111 բազմաթիրախ ուղղաթիռների եւ 24 հակասուզանավային ուղղաթիռների ձեռքբերման գործարքներին, հայտնում է NDTV հեռուստաալիքը։
Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ 95 բազմաթիրախ ուղղաթիռները տեղական ձեռնարկությունների մասնակցությամբ կհավաքվեն Հնդկաստանում, մնացած 16-ը պատրաստի արդեն մատակարարվել է։ Գործարքի ընդհանուր արժեքը կազմում է 3 միլիրարդ դոլար։
Ավելի վաղ այդ գնումներին հավանություն էր տվել Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը։
Դրան զուգահեռ, Նյու Դելիի կողմից հավանության է արժանացել ԱՄՆ-ից քսանչորս MH-60R տեսակի հակասուզանավային ուղղաթիռների գնման գործարքը, որոնք կոչված են փոխարինելու Sea King ուղղաթիռներին։ ԱՄՆ-ի հետ այս գործարքի արժեքը կազմել է 1,8 միլիարդ դոլար։