Շոտլանդիայում կրկին նկատել են Լոխ Նեսի հրեշին
ՄիջազգայինԿանադացի զբոսաշրջիկ Լին Լոքը նկարահանել է ինչ-որ բան, որ նման է Լոխ Նեսի հրեշին, հայտնում է The Scottish Sun-ը։
Դպրոցում որպես քարտուղարի աշխատող կինը ամուսնու եւ դստեր հետ հանգստացել է Գլազգոյում, մի քանի օրով նրանք ուղեւորվել են լեռներ։
Լոխ Նես լճում Լին Լոքը ափից մոտ 45 մետր հեռավորության վրա նկատել է ջրի վրա շարժվող ինչ-որ բան։ «Իհարկե, ես լսել եմ Նեսի պատմությունը, այդ պատճառով մի քանի լուսանկար արեցի»,-պատմել է կինը։
Չնայած ականտեսների բազմաթիվ վկայություններին այն մասին, թե իբր հրեշի են տեսել, նրա գոյությունը որեւէ փաստաթղթով հաստատված չէ։