Ֆրանսիայում 2 տարում ավելի քան 14.500 պետաշխատող կկրճատվի
ՄիջազգայինՖրանսիայի իշխանությունները մտադիր են պետաշխատողների ապարատի մասշտաբային օպտիմալացում իրականացնել՝ դրա շրջանակում երկու տարվա ընթացքում կրճատելով ավելի քան 14.500 աշխատատեղ:
Ինչպես հայտնում է tass.ru-ն, այս մասին հայտնել է երկրի վարչապետ Էդուար Ֆիլիպը:
«2019թ. մենք մտադիր ենք կրճատել մոտ 4.500 աշխատեղ, իսկ 2020թ.՝ 10.000-ից ավելի»,-տեղեկացրել է վարչապետը:
Պաշտոնյան ընդգծել է, որ իր կառավարությունը այդպիսով կկատարի նախագահ Էմանուել Մակրոնի նախընտրական ծրագրերից մեկը՝ պետական ապարատի օպտիմալացումը:
Հայտնի է, որ Մակրոնը խոստացել էր նախագահության 5 տարվա ընթացքում՝ մինչ 2022թ., 50.000 պետաշխատող կրճատել ու դրանով ավելի արդիականացնել ֆրանսիական տնտեսությունը: