Լուկաշենկոն Դամասկոսին օգնություն է առաջարկել Սիրիայի վերականգնման գործում
ՄիջազգայինԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օգնություն է առաջարկել Սիրիայի իշխանություններին պատերազմի հետևանքով ավերված քաղաքների վերականգնման գործում:
«Մենք պատրաստ ենք բազմակողմանի աջակցություն ցույց տալ Սիրիային երկրի խաղաղ վերակառուցման և վերականգնման գործում», -DW.com-ի փոխանցմամբ՝ ասվում է Բելառուսի և Սիրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի շնորհավորական ուղերձում:
Նշվում է, որ Լուկաշենկոն պատասխան շնորհավորական նամակ է ստացել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադից: Նա «բոլոր հարցերով հետագա համագործակցության պատրաստակամություն է հայտնել՝ հանուն երկրների բարեկեցության, բարգավաճման, զարգացման և առաջընթացի և հանուն համաշխարհային անվտանգության և կայունության»:
Նշենք, որ սեպտեմբերի 11-ին Ժնևում պետք է բանակցություններ սկսվեն Սիրիայում նոր սահմանադրության ձևավորման հարցով: