Գերմանիան նոր ռազմավարություն կսահմանի ԱՄՆ-ի նկատմամբ
ՄիջազգայինԲեռլինը մտադիր է ԱՄՆ-ում Գերմանիայի տարին, որը մեկնարկում է հոկտեմբերի 3-ին, օգտագործել որպես հարթակ նոր արտաքին քաղաքականության ռազմավարության սահմանման համար:
DW.com-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը՝ ներկայացնելով երկու երկրների միջև զարգացման հինգ կետից կազմված ծրագիրը:
«Եկել է ժամանակը վերագնահատելու մեր տրանսատլանտյան գործընկերությունը, հայացք նետել դրա վրա սթափ վիճակում», - ասել է գերմանացի նախարարը Բեռլինում կայացած երկօրյա տոնակատարության ժամանակ: