Աֆղանստանում ԻՊ-ի առաջնորդն սպանվել է ավիահարվածի արդյունքում. ԱՄՆ օդուժ
Միջազգային«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման աֆղանստանյան մասնաճյուղի առաջնորդ Աբու Սայեդ Օրաքզայը, որը հայտնի է նաև Սադ Արհաբի անունով, և 10 այլ ԻՊ-ականներ սպանվել են Նանգարհար նահանգում շաբաթ գիշեր իրականացված ավիահարվածի արդյունքում: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով նահանգի խոսնակին:
Ինչպես հաղորդվում է, ավիահարվածն իրականացրել են աֆղանական և միջազգային կոալիցիոն ուժերը՝ հետախուզական տեղեկություններ ստանալով Աֆղանստանի Անվտանգության ազգային վարչությունից:
Աֆղանստանում ամերիկյան ուժերի ներկայացուցիչը հաստատել է, որ ԱՄՆ-ի թիրախում հայտնվել է «ահաբեկչական կազմակերպության ավագ առաջնորդն Աֆղանստանում»:
Երբ ԻՊ-ի գրոհայինները սկսեցին հետ քաշվել Սիրիայի և Իրաքի տարածքներից, ամերիկյան ուժերն օդային հարվածներ սկսեցին իրականացնել Աֆղանստանում գրոհայինների դիրքերի ուղղությամբ: