Չեչնիայի իշխանությունները լրագրողներին անվանել են սպառնալիք Ռուսաստանի պետական կարգի համար
ՄիջազգայինՉեչնիայի ազգային քաղաքականության, տեղեկատվության և մամուլի հարցերով նախարարությունը դիմում է ներկայացրել Քննչական կոմիտե, Գլխավոր դատախազություն և Անվտանգության դաշնային ծառայություն և այլ ուժային գերատեսչություններ՝ պահանջելով ստուգել «Նովայա գազետա» թերթի գործունեությունը և պարզել, թե արդյոք այն սպառնալիք չի ներկայացնում հասարակության և պետության համար: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին Instagram-ում տեղեկացրել է գերատեսչության ղեկավար Ջամբուլատ Ումարովը:
««Նովայա գազետա» թերթը, հղում անելով կեղծ աղբյուրներին, ըստ էության, զբաղվում է ահաբեկչության կանխամտածված հրահրմամբ և որպես հետևանք սահմանադրական կարգի բռնի տապալմամբ ինչպես Չեչնիայում, այնպես էլ ողջ Ռուսաստանում», - գրել է Ումարովը:
Չեչեն նախարարը վստահ է, որ թերթի լրագրողները զբաղվում են դիվերսիոն գործողություններով, սադրիչ նյութեր են հրապարակում: