Իսրայելում ջրի դեֆիցիտը հասել է 2.5 միլիարդ խորանարդ մետրի
ՄիջազգայինԻսրայելում ջրի ընդհանուր դեֆիցիտը 2,5 միլիարդ խորանարդ մետր է կազմում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով երկրի ջրային ռեսուրսների վարչությունը:
«Կլիմայական փոփոխությունները պարտավորեցնում են մեզ ջրի խնայողությունը կենսաձեւի վերածել, նույնիսկ եթե անձրեւներով առատ ժամանակներ լինեն»,- նշվում է գերատեսչության կողմից հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ:
Որպես ջրային ռեսուրսների կրճատման պատճառ՝ մասնագետները նշուն եմ գլոբալ կլիմայական փոփոխությունները: Այս առումով ակնկալվում է, որ երկրում ջրօգտագործման համար սահմանափակումներ կկիրառվեն, առաջին հերթին, կրճատվել են մասնավոր տարածքների ոռոգման քվոտաները: