Մելանյա Թրամփը կարմիր կաղնի Է տնկել Սպիտակ տան բացատում
ՄիջազգայինԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփն օգոստոսի 27-ին մասնակցել Է Սպիտակ տան հարավային բացատում ծառատնկման արարողությանը: Տնկին կարմիր կաղնին Էր, որը բնորոշ Է Միացյալ Նահանգների հյուսիսարեւելյան շրջանների եւ Կանադայի հարավի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Նախագահներն ու առաջին տիկնայք ավանդաբար ծառեր են տնկում Սպիտակ տան բացատներում: Կոնկրետ այդ ծառն Էյզենհաուերի կաղնու տնկին Է, որն աճում Է (Ժակլին) Քենեդիի պարտեզի մոտ»,- ասված Է Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Արարողությանն առաջին տիկնոջ հետ ներկա Էր Մերի Ջին Էյզենհաուերը՝ ԱՄՆ-ի 34-րդ նախագահ Դուայթ Էյզենհաուերի թոռնուհին: Նախագահը 1959 թվականին տնկել Էր հենց այն կաղնին, որից այժմ տնկի Է վերցվել: Կարմիր կաղնին կարող Է հասնել 25 մետր բարձրության: Այն հաճախ Է հանդիպում Հյուսիսային Ամերիկայի արեւելյան մասի գետերի ափերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: