Ջենովայի կամուրջը կվերականգնի Fincantieri նավաշինական խումբը
ՄիջազգայինAutostrade per l՚Italia ընկերությունը, որն զբաղվում Է երկրի վճարովի ավտոճանապարհների մեծ մասի, այդ թվում՝ A10 ավտոճանապարհի, կառավարմամբ եւ սպասարկմամբ, պետք Է փող հատկացնի Ջենովայում փլուզված ավտոմոբիլային կամրջի վերականգնման համար, սակայն դրա վերականգնմամբ կզբաղվի մեկ այլ ընկերություն:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 28-ին հայտնել Է Իտալիայի ենթակառուցվածքի եւ տրանսպորտի նախարար Դանիլո Տոնինելին: Օգոստոսի 14-ի կեսօրին Ջենովայում փլվել Է A10 ավտոճանապարհի այսպես կոչված «Մորանդիի կամրջի» հիմնական հենասյուներից մեկը եւ կամրջամասի մի մեծ հատվածը: Այս ողբերգության զոհ Է դարձել 43 մարդ:
«Այն, որ Autostrade per l՚Italia-ն պետք Է վերականգնի կամուրջը, որոշված Է, բայց վնասի փոխհատուցման իմաստով: Հաշվի առնելով հսկայական բարոյական եւ քաղաքացիական վնասը՝ բնական Է, որ այս ընկերությունը պետք Է փող հատկացնի, բայց նաեւ բնական Է, որ նա չի կարող զբաղվել վերականգնմամբ: Դա թելադրված Է ընտանիքների եւ քաղաքացիների նկատմամբ հարգանքով»,-հայտարարել Է տրանսպորտի նախարարության ղեկավարը՝ հանդես գալով Radio Anch՚io ռադիոկայանի եթերում: «Autostrade-ը կտա փողը, բայց կամրջի վերականգնմամբ կզբաղվենք մենք»,-ընդգծել Է Տոնինելին: Նրա խոսքով՝ շատ հավանական Է, որ «Մորանդիի կամուրջը» կվերականգնի Fincantieri խոշորագույն ազգային նավաշինական խումբը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: