ԱՄՆ-ը կշարունակի զորավարժությունները Հարավային Կորեայի հետ
ՄիջազգայինԱՄՆ-ը մտադիր չէ դադարեցնել հետագա զորավարժությունները Հարավային Կորեայի հետ: Այս հայտարարությունն արել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսը, տեղեկացնում է РИА Новости-ն:
«Ինչպես դուք գիտեք, մենք որոշում ենք կայացրել դադարեցնել մի շարք խոշորագույն զորավարժություններ՝ որպես բարի կամքի ժեստ Սինգապուրի գագաթնաժողովից հետո: Մենք ներկայում հետագա զորավարժությունները դադարեցնելու պլաններ չունենք», - ասել է Մետիսը:
Պենտագոնի ղեկավարը չի մանրամասնել՝ երբ են պլանավորված հետագա զորավարժությունները: