Օգոստոսի 29-ը Միջուկային փորձարկումների դեմ գործողությունների միջազգային օրն է
ՄիջազգայինՕգոստոսի 29-ին նշվում է Միջուկային փորձարկումների դեմ միջազգային օրը (International Day Аgainst Nuclear Tests):
Այս օրը հիմնվել է 2009 թվականի դեկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 64-րդ նստաշրջանում: Այն նպատակ ունի ակտիվացնել ՄԱԿ-ի, աշխարհի պետությունների, միջկառավարական եւ հասարակական կազմակերպությունների ջանքերը միջուկային փորձարկումների դադարեցման գործում: Դա կարեւոր պայման է՝ անվտանգ աշխարհ ստեղծելու համար:
Ըստ Calend.ru-ի՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի համապատասխան բանաձեւում կոչ է արվում ավելի ակտիվ լուսաբանել եւ մարդկանց տեղեկացնել «միջուկային զենքի փորձնական պայթյունների եւ ցանկացած այլ միջուկային պայթյունների հետեւանքների մասին»: