Մանհեթենի կենտրոնում հազարավոր մեղուներ են գրոհել հոթ-դոգերի վաճառատեղի վրա
ՄիջազգայինՆյու Յորքի ոստիկանությունը օգոստոսի 28-ին Մանհեթենի կենտրոնում փակել Է փողոցի մի մասն այն բանից հետո, երբ մեղուների պարսը հարձակվել Է հոթ-դոգերով առեւտրական վրանի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Twitter-ում հայտնել Է քաղաքի ոստիկանապետ Ջեյմս ՕՆիլը:
Սոցիալական ցանցերի օգտատերերը տարածել են «հարձակման» լուսանկարներ ու տեսագրություններ: Ըստ որոշ հաշվարկների՝ վրանի վրա գրոհել են տասնյակ հազարավոր մեղուներ:
Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Մասնագետների կարծիքով՝ մեղուները տապի պատճառով լքել են իրենց հին փեթակը քաղաքում, ոստիկանությունը մտադիր Է դրանց տեղափոխել նոր տուն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: